25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են՝ դատարկ բանաձևեր լսելով

Nov 11, 2017 Comments Off on 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են՝ դատարկ բանաձևեր լսելով

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Երիտասարդները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ՝ ամեն ինչ կազմակերպված է «վերևներից»՝ ուշադրություն շեղելու համար: Բանավեճ է ծավալվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի շուրջ՝ կեղծ օրակարգ է, դիտմամբ են մարդկանց ուշադրությունը սևեռում այս երկրորդական խնդրի վրա: Ի դեպ, սպասվում է նոր ալիք՝ այս անգամ աղջիկներին պատվաստելու դեմ, քանի որ պատվաստումները նույնպես, պետք է ենթադրել, ուղղակիորեն հարվածում են «հայու գենին», և դրա մասին էլ կասվի, որ դա հատուկ ներմուծված խնդիր է, որի մասին խոսվում է ամենակարևոր խնդիրները կոծկելու նպատակով:

Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքը պահպանելու համար՝ դարձյալ «թրոլինգ» է՝ իրականում իշխանությունն ուզում է Ղարաբաղը տա թուրքերին, և դա «աննկատ» դարձնելու համար ուրիշ թեմաներ է բարձրացնում: Այս պարագայում կարևոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ այս բանավեճերում, կարևոր է «դավադրության տեսության» յուրահատուկ, հայկական տարատեսակը, ըստ որի՝ բոլորը խաբեբա են, երեսպաշտ են, փարիսեցի են՝ բոլորը, բացի այն անձից, որն այդպես է մտածում:

Բայց եթե ամեն ինչը երկրորդական է և անկարևոր, ապա ի՞նչն է կարևոր՝ որ երկիրը կործանվում է և անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխությո՞ւն: Բայց 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են այդ դատարկ բանաձևերը լսելով: Դրանցով հնարավոր չէ հասարակական ուշադրությունը գրավել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: