Ցույցեր Թրամփի այցին ընդառաջ

Nov 11, 2017 Comments Off on Ցույցեր Թրամփի այցին ընդառաջ

ria.ru-ն հայտնում է,որ Ֆիլիպիններում բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, որը պետք է մասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին և այլ միջոցառումների:Թրամփը նախագահի պաշտոնում առաջին ասիական շրջագայությունն է սկսել։ Նա արդեն այցելել է Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ։ Ֆիլիպիններում ԱՄՆ նախագահը կգտնվի նոյեմբերի 12-14-ը։

Ուրբաթ մոտ 350 ցուցարար փորձել է երթով մոտենալ Մանիլայում ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշան Թրամփի այցի դեմ բողոքի, սակայն ոստիկանությունն արգելափակել է ցուցարարներին։ Նրանք բացականչել են հակաամերիկյան կարգախոսներ և պարզել «Արգելել Թրամփին» կոչերով պաստառներ։

Ցուցարարները ծրագրում են նոյեմբերի 13-ին այրել ԱՄՆ նախագահի խրտվիլակը, նաև բողոքի ցույցեր անցկացնել։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: