Վերջնական տեքստն իմ ձեռքի տակ է. Էդմոն Մարուքյան

Nov 11, 2017 Comments Off on Վերջնական տեքստն իմ ձեռքի տակ է. Էդմոն Մարուքյան

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը: Ներկայացնում ենք հատված:

 

-Պարոն Մարուքյան, ի՞նչ եք կար­ծում՝ նոյեմբերի 24-ին Հայաստան- ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի՞: Դեկտեմբերի 1-ին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ խորհրդարանական լսում­ներ կանցկացվեն: Իշխանությունը նշում է, որ հայկական կողմը լիովին պատրաստ է, և որ գնդակը ԵՄ դաշտում է:

 

-Այս պահին Եղած տեղեկատվու­թյունն այնպիսին է, որ որևէ խնդիր չկա ստորագրման հետ կապված: Ե՛վ եվրո­պական կողմը, և՛ հայկական կողմն արդեն հաստատել են, որ ստորագրվե­լու է փաստաթուղթը նոյեմբերի 24-ին: Մեզ համար կարևորն այն է, որ շրջա­նակային համաձայնագիրը կստո­րագրվի նոյեմբերի 24-ին, միայն հայտ­նի չէ, թե Հայաստանի կողմից ով է լինե­լու՝ ԱԳ նախարա՞րը, թե՞ Նախագահը:

 

-Այս ընթացքում մտահոգություններ են հնչում, որ եթե անգամ ստորագրվի այս համաձայնագիրը, իշխանությունն ի վիճակի չի լինի այն կյանքի կոչել: Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա վերահսկող դերակատարություն ունենալ:

 

-Համաձայնագրի կյանքի կոչումը բոլորիցս է կախված՝ թե՛ ընդդիմությու­ն՝ նաև քաղաքացիական հասարակության մարմիններից, թե՛ որքան ենք մենք պահանջատեր, որքանով ենք մենք տեղյակ և որքան կարող ենք ուժ կուտակել դրանք իրագործելու համար: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Ելք» դաշինքն ամեն բան անելու է, որ խնդիրները հերթականությամբ դնենք մեր առաջ և լուծելով գնանք: Այսինքն՝ համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները մեզ համար մեխանիզմներ են, որոնց մենք հետևողականորեն հետևելու ենք, որ դրանք կյանքի կոչվեն և իրագործվեն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: