«Որտեղ են ուզում քցած լինել». Գագիկ Հարությունյանը գեղեցիկ է հեռանում

Nov 11, 2017 Comments Off on «Որտեղ են ուզում քցած լինել». Գագիկ Հարությունյանը գեղեցիկ է հեռանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որոշումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա¬րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:Եվ այսպես. ՍԴ-ն որոշեց, առաջին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակասող: Որոշման 4-րդ կետով, հաշվի առնելով ՍԴ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ վեճերի առարկա օրենքի դրույթներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապակցվածությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխախտելու վերաբերյալ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, սույն որոշման՝ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավա- դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2018 թվականի մարտի 31-ը, իսկ Ազգային ժողովին թողնվեց հնարավորություն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՍԴ նոյեմբերի 10-ի որոշման պահանջներին:5-րդ կետով՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017 թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ կորցնում են իրենց իրավաբանական ուժը նախատեսված վերջնաժամկետի պահից:ՀԳ. Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավագույն ավանդույթներին քաջածանոթ Մամիկոն Ասլանյանը եւս հասկանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատարանը պատահաբար նման որոշումներ չի կայացնում: Հասկանում է նաեւ այն, որ սրանով իշխանությունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետեւանքով առաջացած գորդյան հանգույցը (քաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցեւ չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ- ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: