Պուտինն ու Թրամփը՝Իսլամական պետությանը համատեղ հաղթելու մասին

Nov 11, 2017 Comments Off on Պուտինն ու Թրամփը՝Իսլամական պետությանը համատեղ հաղթելու մասին

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ  Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ,ասված է   Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:Նախագահները   կոչ են արել սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժնևյան գործընթացում:Համատեղ հայտարարության տեքստում նշվում է նաև, որ նախագահները բացառում են սիրիական հակամարտության ռազմական կարգավորումը՝ ընդգծելով վերջնական քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: