Ուսանողների դասադուլի առաջին «զոհը» կլինի Կարեն Ավագյանը

Nov 11, 2017 Comments Off on Ուսանողների դասադուլի առաջին «զոհը» կլինի Կարեն Ավագյանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման դեմ սկսված ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը կարող են ծանր հետևանքներ ունենալ ԱԺ պատգամավոր, երիտասարդական տարիքին վաղուց հրաժեշտ տված, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար:

Իշխանությունները տարեկան հարյուր միլիոնավոր դրամներ են հատկացնում այս հիմնադրամին երիտասարդությանը իրենց հսկողության տակ պահելու և կառավարելի դարձնելու համար: Մինչդեռ ուսանողների ընդվզումը ցույց տվեց, որ Կարեն Ավագյանի և նրա հիմնադրամից աշխատավարձ ստացող մի քանի չինովնիկի ազդեցությունը հայ ուսանողության վրա զրոյական է: Սա նշանակում է երկու բան՝ կա՛մ Կարեն Ավագյանը այդ գումարները չի ծախսել ըստ նպատակի, մեղմ ասած՝ յուրացրել է, կա՛մ ուսանողները այդ հիմնադրամից օգտվել են, բայց հիմա հրաժարվում են Կարեն Ավագյանին բանի տեղ դնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: