Կաստրոյի դեմ մահափորձի հիշատակություն`Քենեդիի գործով հրապարակված արխիվի նոր մասում

Nov 11, 2017 Comments Off on Կաստրոյի դեմ մահափորձի հիշատակություն`Քենեդիի գործով հրապարակված արխիվի նոր մասում

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության գործով հետաքննության հետ կապված փաստաթղթերի հերթական փաթեթը պարունակում է ընդհանուր 13 213 փաստաթուղթ:Այն հրապարակել է ԱՄՆ Ազգային արխիվը :

Հրապարակված փասթաթղթերից մեկում խոսվում է Քենեդիի սպանության և Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դեմ ՀԴԲ-ի կազմակերպած մահափորձի միջև կապի մասին: Նշվում է, որ հատուկ ծառայության աշխատակցի հանդիպումը կուբացի գործակալի հետ տեղի է ունեցել 1963 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում:  «Վկայությունները ցույց են տալիս, որ հանդիպումը տեղի է ունեցել նույն րոպեներին, երբ սպանել են նախագահ Քենեդիին»,- ասվում է փաստաթղթում:Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է «Քենեդիի գործի» հետ կապված 676 փաստաթուղթ: Հոկտեմբերի 26-ին հրապարակվել է 2891 փաստաթուղթ, հուլիսի 24-ին՝ 3810:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: