105 կիլոգրամ հերոինի հետքերով. մանրամասներ

Nov 11, 2017 Comments Off on 105 կիլոգրամ հերոինի հետքերով. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի, եւ այն կուղարկվի դատարան: Օզդեմիրիի պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2 , նույնիսկ երկու ամսից մի քիչ ավելի առաջ է եղել դեպքը»: Թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրել կատարվածի մասին, անհասկանալի է: Միգուցե ՊԵԿ-ում կասկածներ են ունեցել, որ այս գործի նախաքննության ընթացքում ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել, եւ որոշել են դատարան ուղարկելուց առաջ այն հրապարակայնացնե՞լ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: