«Պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել

Nov 11, 2017 Comments Off on «Պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե` պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում:

Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ` վերջինիս տված հարցազրույցների եւ արմատական դիրքորոշման հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: