Ամուսինս ապրում է անասնական պայմաններում. Վիտալինան օգնություն է խնդրել Պուտինից

Nov 10, 2017 Comments Off on Ամուսինս ապրում է անասնական պայմաններում. Վիտալինան օգնություն է խնդրել Պուտինից

Վրաստած փախած Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ներկայացուցիչներ Էլինա Մազուրի և Նատալյա Կորնեևայի միջոցով խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել այն վիճակին, որում հայտնվել է դերասանը, հայտնում է dni.ru-ն։

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Արդեն մեկ ամիս է, ինչ ժողովրդարական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը զրկվել է իր տնից, ընտանիքից և գտնվում է անբարենպաստ կենսապայմաններում, և այդ ամենը կարող է հանգեցնել ողբերգական անդառնալի հետևանքների:

Իմ ամուսինը գտնվում է Արթուր Սողոմոնյանի գլխավորած մարդկանց խմբի ազդեցության տակ։ Սողոմոնյանին որոշ ԶԼՄ-ներ անվանում են «Ջիգարխանյանի ընկեր»։ Սակայն այդ խմբի նպատակը թատրոնի զավթումն է։ Խնդրում ենք Ձեզ փրկել մեծն դերասան Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանին։ Մենք այդ իրավիճակում անզոր ենք»,-գրում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաց նամակում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: