Վարչապետի ավագ օգնականը ևս չի ծառայել Հայկական բանակում. aniarc

Nov 10, 2017 Comments Off on Վարչապետի ավագ օգնականը ևս չի ծառայել Հայկական բանակում. aniarc
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին նոյեմբերի 9-ին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև պաշտպանության ու կրթության և գիտություն նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը, վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը:

28-ամյա փաստաբան Վարդևանյանը չի ծառայել Հայկական բանակում:

Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վարդևանյանը զինապարտ է, Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

2005-2011թթ. ուսանել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, 2011-2014թթ. եղել է նույն համալսարանի ասպիրանտ, 2011-2013թթ. սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Հայկական բանակում չծառայած Վարդևանյանը 2016-2017 թթ. եղել է Հայաստանի վարչապետի օգնական, իսկ 2017թ. հունիսի 13-ից՝ վարչապետի ավագ օգնական:

Հայկական բանակում չի ծառայել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի որդին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: