Մոսկվայում դատարանը Վիկտորյա Կապրյանին պարտադրել է վճարել 355 մլն ռուբլի

Nov 10, 2017 Comments Off on Մոսկվայում դատարանը Վիկտորյա Կապրյանին պարտադրել է վճարել 355 մլն ռուբլի

Մոսկվայի բնակիչ Վիկտորյա Կապրյանը դատական կատարածուներից է տեղեկացել, որ ինչ-որ ընկերության սեփականատեր է, որը բանկերից մեկին 355 միլիոն ռուբլի (2 միլիարդ 911 միլիոն դրամ) է պարտք, գրում է rusarminfo.ru-ն:

Դատական կատարածուները 27-ամյա հայուհուն հայտնել են, որ 2015-ից սկսած նա համարվում է մոսկովյան մի ընկերության գլխավոր տնօրեն: Խարդախները Կապրյանին տնօրենի պաշտոնում են ձևակերպել և այդ ընկերության տվյալներով 355 միլիոն ռուբլու վարկ վերցրել:

Խամովնիչեսկի դատարանը բավարարել է բանկի հայցը և պարտավորեցրել Կապրյանին վճարել ընկերության պարտքը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: