Ուսանողները վաղվանից քննարկումների շարք են սկսում. լուսանկարներ

Nov 10, 2017 Comments Off on Ուսանողները վաղվանից քննարկումների շարք են սկսում. լուսանկարներ

Դասադուլ հայտարարած ուսանողները շարունակում են տարկետման վերացման դեմ բողոքի ցույց անել: Դասադուլի կազմակերպիչներն այժմ փորձում են իրենց գրավոր առաջարկները փոխանցել Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ քիչ անց կմեկնարկի ՊՆ-ի հեղինակած օրենքների փաթեթի քննարկումը:Դասադուլի կազմակերպիչներից Վահան Կոստանյանը կոչ արեց լայն զանգվածներին միանալ իրենց, Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նախաձեռնող խումբն արդեն ստացել էլ բազմաթիվ առաջարկներ, որի հիման վրա հնարավոր է ծանրակշիռ փաթեթ կազմել:

Ինչպես հայտարարեց՝ վաղվանից սկսում են քննարկումները և դրանց մասնակցելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտակրթական ոլորտի բանախոսներ:

 

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: