Ժիրայր Սեֆիլյանի մոտ համակարգիչով մտնել չի կարելի

Nov 10, 2017 Comments Off on Ժիրայր Սեֆիլյանի մոտ համակարգիչով մտնել չի կարելի

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանին թույլ չեն տվել  համակարգչով մտնել իր պաշտպանյալի  մոտ ։   Դատական նիստի ընթացքում Արա Զաքարյանը տեղեկացնում է՝ նախկինում  անարգել   մտել է «Արմավիր» ՔԿՀ:

«Բացառապես այս գործի համար եւ «Սասնա ծռեր»  խմբավորման հետ կապված, չգիտես ինչու, սկսեցին արգելել:  Համակարգչում գտնվում են բազմաթիվ նյութեր, դատական նիստերի արձանագրություններ»,- ասաց պաշտպանը:

Տեսակցություններն էլ առանց խոչընդոտի չեն անցնում։  Ըստ  պաշտպանի՝  ՔԿՀ աշխատակիցները ստիպում են իրենց արագ ավարտել տեսակցությունը եւ խնդրեց դատարանին քայլեր ձեռնարկել  խախտումը վերացնելու համար.

«Հնարավորություն չունեմ մինչ օրս պաշտպանյալիս հետ նորմալ տեսակցելու, մեր պաշտպանական մարտավարությունը մշակելու, մեր հետագա գործողությունները համաձայնեցնելու առումով: Պաշտպանյալս էլ, թեեւ ստացել է դատական նիստի արձանագրության կրիչները, բայց ոչ մի կերպ հնարավորություն չունի դրանք լսելու, ստացվում, է, որ այս ամբողջը դառնում է ձեւական»:

Դատական նիստը կշարունակվի մեկ շաբաթից։

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում.

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: