«Սա պատգամ էր օրենսդիր իշխանությանը». Ելքը՝ ՍԴ որոշման մասին

Nov 10, 2017 Comments Off on «Սա պատգամ էր օրենսդիր իշխանությանը». Ելքը՝ ՍԴ որոշման մասին

ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ, որպես քաղաքական փաստաթուղթ՝ իրենք այն կուսումնասիրեն, համապատասխան հետեւություններ կանեն, կպլանավորեն իրենց գործողությունները առաջիկայում. «Սա պատգամ էր օրենսդիր իշխանությանը, որը չի կարող շեղվել այս հանձնարարականից եւ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի «ՏԻՄ մասին» օրենքում, եւ հետագայում նախագծեր մշակելիս հաշվի առնի այս իրավական դիրքորոշումները»:

ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննեց պատգամավորների դիմումը, ըստ որի՝ նրանք պահանջում են անվավեր ճանաչել «ՏԻՄ մասին» օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, լինելով փոքրամասնություն եւ չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ: 2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում են ավագանու նիստերը:Երեք խմբակցությունները միասին ունեն 18 մանդատ՝ կազմելով մեծամասնություն:

 

ՍԴ նիստին դիմումի համահեղինակ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորներ ներկա չէին:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: