Ինչու է ոչնչացվել հայկական լոլիկը

Nov 10, 2017 Comments Off on Ինչու է ոչնչացվել հայկական լոլիկը

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Մեզ դրա մասին պաշտոնապես չի տեղեկացվել»,-ասաց նա:

Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանի Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Նշվում է, որ լոլիկի խմբաքանակի մեջ հարավամերիկյան լոլիկի ցեց է հայտնաբերվել:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: