Մեկ օրում բացահայտվել է ապօրինի ծառահատման 7 դեպք

Nov 10, 2017 Comments Off on Մեկ օրում բացահայտվել է ապօրինի ծառահատման 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է խարդախության և ապօրինի ծառահատման 7-ական, գողության 4, խուլիգանության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: