«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Nov 10, 2017 Comments Off on «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Ժամը 18.00-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը։
Ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր, խնդրահարույց նախագիծը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ քվորում չապահովելու պատճառով:
Այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: Հանձնաժողովի նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ Ալիկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Ռոմիկ Մանուկյանը, ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Կարինե Աճեմյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: