Ստեփանավանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Հինգ վիրավոր (լուսանկարներ)

Nov 10, 2017 Comments Off on Ստեփանավանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Հինգ վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարաման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում H-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն հատվածի 4-րդ կմ-ում «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Արտակ Մովսիսյանը, Գեղամ Սիմոնյանը, Կիմա Դոլմազյանը ու Դիանա Եղիազարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնության ծառայության ավտոմեքենան.նա ևս հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:

Կենտրոն ընդունման պահին բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանցից մեկը՝ Դոնարա Ե.-ն, ով Ստեփանավանի բնակիչ է, հետագա ստացիոնար բուժումը կշարունակի տեղում, իսկ մյուսները, ովքեր Երևանի բնակիչներ են, կտեղափոխվեն Երևան ու բուժումը կշարունակեն իրենց բնակության վայրի բժշկական կենտրոններում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: