Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով

Nov 10, 2017 Comments Off on Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով

Թուրքիայի  գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK)  երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները  ոչնչացնելու համար:

Ըստ թուրքական «Tunaguzelyurt» լրատվակայքի՝ այդ ռումբերը, որոնք դրվել են սերիական արտադրության, տեղադրվելու են Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների վրա:

Դրանք կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: «NEB»-ի երկարությունը կազմում է 2600 մմ., լայնությունը՝ 457.2 մմ,  քաշը` 870կգ:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝Ռումբերը կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: Մասնավորապես  դրանք կարող են ոչնչացնել թաքնված թիրախներ, ինքնաթիռների  անգարներ,  ռադարներ և այլն:

Նշենք, որ  մինչ վերջին ժամանակներս Թուրքիան  իր  օդային ուժերի համար ռումբերը և հրթիռները հիմնականում պատվիրում էր ԱՄՆ-ից:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: