Թրամփի նախկին թիկնապահն ինչ սկանդալային բացահայտում է արել

Nov 10, 2017 Comments Off on Թրամփի նախկին թիկնապահն ինչ սկանդալային բացահայտում է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին թիկնապահ Քեյթ Շիլլերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի փակ նիստում ելույթի ժամանակ հայտնել է, որ Մոսկվայում 2013 թ. «Միսս Տիեզերք» մրցույթից առաջ բիզնես-հանդիպման ռուս մասնակիցներից մեկն առաջարկել է «5 կին ուղարկել» միլիարդատիրոջ հյուրանոցային համար:

Շիլլերի պնդմամբ՝ առաջարկն անմիջապես մերժվել է, և որ ինքը Թրամփին մարմնավաճառներ տրամադրելու առաջարկը որպես կատակ է ընդունել. «Մենք նման բանով չենք զբաղվում»:

Շիլլերն այս պատմության մասին խոսել է՝ մեկնաբանելով պնդումները, որ Թրամփը Մոսկվայում 4 տարի առաջ օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:

Նախկին թիկնապահի խոսքով՝ այդ օրը, Թրամփի համարի մոտ ամբողջ գիշեր չի հերթապահել, ուստի չի կարող հաստատ իմանալ՝ հետո այնտեղ ինչ է տեղի ունեցել: Սակայն նա վստահություն է հայտնել, որ Թրամփը գիշերը մենակ է անցկացրել:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: