ՊԵԿ-ի աշխատակիցը «Առինջ մոլում» առեւտրականին գցել է մեքենայի տակ ու դիմել փախուստի

Nov 10, 2017 Comments Off on ՊԵԿ-ի աշխատակիցը «Առինջ մոլում» առեւտրականին գցել է մեքենայի տակ ու դիմել փախուստի

Քիչ առաջ «Առին մոլ»-ում  սկանդալային պատահար է  տեղի ունեցել հարկային աշխատակիցների եւ առեւտրականների միջեւ: Armtimes.com-ին տեղեկություն փոխանցեցին այն մասին, որ հարկային աշխատակիցներից մեկը առեւտրականներից մեկին վրաերթի է ենթարկել: Դեպքի մասին վարկածները տարբեր են: Մոլում շրջանառվում է, որ հարկայինի աշխատակիցը դիտմամբ է վրաերթի ենթարկել:

«Այս պահին բոլորը տաղավարները փակել, դուրս են եկել փողոց, իրարանցում է սկսվել: Հարկայինի աշխատողը առեւտրականին գցել է մեքենայի տակ ու փախել: Նրան շատ բան չի եղել»,- armtimes.com-ին փոխանցեցին «Առինջ մոլ»-ից:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ կտրուկ լարվել է ՊԵԿ-առեւտրական հարաբերությունները: Հարկային ծառայությունը պահանջն այն է, որ առեւտրականները փաստաթղթավորեն ներկրած ապրանքը:

Այս պահին armtimes.com-ի նկարահանող խումբը մեկնում է դեպքի վայր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: