Ինչու է Մակրոնն անսպասելի այցով ժամանել Սաուդյան Արաբիա

Nov 10, 2017 Comments Off on Ինչու է Մակրոնն անսպասելի այցով ժամանել Սաուդյան Արաբիա

Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդմամբ՝  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև, անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա և Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում նա ներկայում բանակցություններ է անցկացնում սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։

Ավելի վաղ Դուբայում՝ ԱՄԷ այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է գահաժառանգի հետ քննարկել նրա վերջին ներքաղաքական որոշումները, ինչպես նաև սաուդա-իրանական դիմակայությունն ու իրավիճակը Լիբանանում։

Մակրոնը որոշել է ժամանել Էր-Ռիադ՝ Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպից հետո։ Հստակեցվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է քննարկել Իրանի շուրջ իրավիճակը։

Բեյրութը դիմել է Փարիզին միջնորդի դերով հանդես գալու և վարչապետ Սաադ Հարիրիի ճակատագիրը պարզելու խնդրանքով, ով գտնվում է Էր-Ռիադում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: