65-ամյա «օրենքով գող» է ձեևբակալվել (տեսանյութ)

Nov 10, 2017 Comments Off on 65-ամյա «օրենքով գող» է ձեևբակալվել (տեսանյութ)

lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին հայտնում է,որ  ՌԴ Մոսկվայի մարզի Րեպնիկովո գյուղում քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ոստիկանության հատուկջոկատայինների հետ համատեղ անցկացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են «Զախար» անունով հայտնի քրեական հեղինակություն Ալեքսանդր Զախարովին:
65-ամյա «օրենքով գողը» նախկինում բազմաթիվ դատվածություններ է ունեցել: Նրան ձերբակալելիս քրեական հետախուզության վարչության աշխատակիցները գտել են նաև ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, բացի այդ՝ նրա մոտից առգրավվել է շուրջ 6 գրամ մարիխուանա:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: