Երևանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին, ով Ուկրաինայի քաղաքացուհի է

Nov 10, 2017 Comments Off on Երևանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին, ով Ուկրաինայի քաղաքացուհի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչև 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Արակիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 17 շենքի 10-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Նատալյա Սեմյոնենկոյին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սեմյոնենկոն աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: