Երևանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետը իր հորը մեղադրում է տանից ու բակից գողություն կատարելու մեջ

Nov 10, 2017 Comments Off on Երևանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետը իր հորը մեղադրում է տանից ու բակից գողություն կատարելու մեջ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմինի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Աղասի Զաքարյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 6-ի 18։00-ից մինչև նոյեմբերի 9-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում Հ. Էմինի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Զաքարյանը իրենց տան բակի և խորդանոցից գողացել է տարբեր տեսակի շինարարական պարագաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները, իսկ փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկաննեը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Հ. Զաքարյանին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զաքարյանը աշխատում է Երևանի քաղապետարանում՝ որպես առաջին կարգի մասնագետ, իսկ կասկածյալ Հ. Զաքարյանը նրա հայրն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: