Առեղծվածային դեպք.հայրը հայտնել է,որ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել, իսկ հետո սեռական հարաբերություններ է ունեցել

Nov 10, 2017 Comments Off on Առեղծվածային դեպք.հայրը հայտնել է,որ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել, իսկ հետո սեռական հարաբերություններ է ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հեռաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սերյոժա Հ.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Opel-ի վարորդը Opel-ով Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանոթյան Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Opel-ի վարորդի անունը Համլետ է, ում ամբողջական տվյալները ճշտվում են, ինչպես նաև պարզվում են ավտոմեքենայի համարանիշները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: