Ադրբեջանը պետք է հրաժարվի

Nov 10, 2017 Comments Off on Ադրբեջանը պետք է հրաժարվի

«Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը՝ նպատակաուղղված ընթանալով իր ընտրած ճանապարհով:  Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագիրը տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը»,-Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է», ասաց նա:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը, նախ և առաջ, պետք է հրաժարվի Արցախը անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: