ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել. «Իրավիճակը փոխվում է»

Nov 10, 2017 Comments Off on ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել. «Իրավիճակը փոխվում է»

Փաստաբան Աննա Մարալյանի ջանքերի շնորհիվ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին, որով պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։

Այդ մասին «Փաստինֆոյին» ասել է Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն մասնագետներ ինչպես պետության, այնպես էլ Վ. Շիրխանյանի կողմից հրավիրված, ներառյալ նաև մասնագետներ՝ արտերկրից։

«Կարելի է փաստել, որ այսօրվանից իրավիճակը փոխվում է»,- ասաց Հայկ Ալումյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: