Գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը/տեսանյութ/

Nov 10, 2017 Comments Off on Գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը/տեսանյութ/

Գինեսի ռեկորդների գրքի կայքում հայտնում է,որ  բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը:

Բրաունինգը երրորդ փորձից զարգացրել է ժամում 51,53 կիլոմետր արագություն, նախքան ջուրն ընկնելը: Անկումը չի խանգարել ռեկորդին. նվաճումը գրանցվել է, քանի որ գյուտարարին հաջողվել է հաղթահարել հարյուր մետրը: Նրա մշակած թռչող զգեստը հանդերձված է վեց կոմպակտ գազային ռեակտիվ շարժիչներով, ինչպես նաեւ ակնոցով, որն արտացոլում է աշխատանքի պարամետրերը: Բրաունինգի խոսքով՝ զգեստը կարող է տիրոջը քշել ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ, բայց առայժմ նման արագություններով թռիչքները թույլ են վերահսկվում եւ անվտանգ չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: