Միխայիլ Զադոռնովը մահացել է

Nov 10, 2017 Comments Off on Միխայիլ Զադոռնովը մահացել է

«Իզվեստիա»-ն հայտնում է,որ կյանքի 70-րդ տարում մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զադոռնովը տառապում է ուռուցքային հիվանդությունից: 2016 թվականի վերջին հումորիստը վիրահատվել էր:

Զադոռնովը ծնվել է 1948 թվականի հուլիսի 21-ին Յուրմալայում: Նա լայն ճանաչում է ձեռք բերել՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հումորիստական մենախոսություններով:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: