Ճիշտ տեղում հայտնվեցի. Արազ Օզբիլիս

Nov 10, 2017 Comments Off on Ճիշտ տեղում հայտնվեցի. Արազ Օզբիլիս

«Գոլը խփեցի, քանի որ ճիշտ տեղում հայտնվեցի: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ ինչպես միասնական թիմ, բայց աշխատելու տեղ դեռ կա: Ինձ համար հիմա հեշտ չէ, քանի որ ակումբում շատ խաղաժամանակ չեմ ստանում, բայց ուրախ եմ հայ ժողովուրդը շարունակում է աջակցել ինձ: Ուրախ եմ նաև այն բանի, որ հավաքականի գլխավոր մարզիչը ինձ խաղալու հնարավորություն տվեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: