Այլընտրանք Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին

Nov 10, 2017 Comments Off on Այլընտրանք Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին

«Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներով Չինաստանից Եվրոպա նոր երկաթուղու գործարկումը դրականորեն կանդրադառնա երկրների արդյունաբերության ու լոգիստիկայի վրա։ Դա խթան կհաղորդի մի ողջ շարք ոլորտների զարգացմանը, քանի որ նախագիծը կարող է լինել շատ մասշտաբային»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսում ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ХIV ֆորումի լիագումար նիստի արդյունքներով։

Պուտինը Չելյաբինսկում կայացած ֆորումը բնութագրել է որպես բովանդակալից։ «Քննարկվել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում։ Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել հեռանկարում այն բանի համար, որպեսզի բարելավվի մեր փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, արդյունաբերական համագործակցության, գիտության ու կրթության ոլորտում»,-ընդգծել է նա։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: