Ադրբեջանը՝ սարսափի մեջ. Նաիրա Զոհրաբյանի և Ալիևի միջև պայքարը կարող է շարունակվել Բաքվում

Nov 10, 2017 Comments Off on Ադրբեջանը՝ սարսափի մեջ. Նաիրա Զոհրաբյանի և Ալիևի միջև պայքարը կարող է շարունակվել Բաքվում

«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիա­յի և փախստականների հանձ­նաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպա­կան ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կարելի է են­թադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաք­վում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթ­նաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆա­շիստները, որոնք պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք:
Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: