Խոշոր ավտովթար Հրազդանում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

Nov 10, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Հրազդանում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Արման Աբելյանի վարած Opel մակնիշի 9856 HP համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Mercedes 35 NG 924 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով էլ պոկվել է Opel-ի հետևի անվահեծանը, իսկ Mercedes-ի վարորդն էլ դեպի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Mercedes-ի «փախստական» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: