Նոր կոալիցիայի սաղմերը երեւում են. Սերժ Սարգսյանը խոսել է այդ մասին

Nov 10, 2017 Comments Off on Նոր կոալիցիայի սաղմերը երեւում են. Սերժ Սարգսյանը խոսել է այդ մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, եւ դրանում ներկայացված լինի նաեւ «Ծառուկյան» դաշինքը:

Նախագահը կրկնել է, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, եւ իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: