Դերասան Արմեն Մարությանին վիրահատել են

Nov 09, 2017 Comments Off on Դերասան Արմեն Մարությանին վիրահատել են

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին օրերս վիրահատել են: Պատճառը սրտի անվաբարար աշխատանքն է եղել, որն ի հայտ է եկել բոլորովին վերջերս պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ:

«Մի օր ասաց, որ թեև ինքնազգացողությունը լավ է, բայց զգում է՝ շնչառությունը մի փոքր չի բավականացնում: Որոշեց հետազոտվել, ու պարզվեց վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Սրտի անոթները փոխեցին, բաց վիրահատությունն են արել», –Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանի կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը:

Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, դերասանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, կնոջ խոսքով՝ իրեն լավ է զգում: Ալլա Վարդանյանի նախնական տեղեկություններով՝ դուրս կգրվի 2-3 օրից:

«Դեռևս հստակ օր նշել չեմ կարող, նաև չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա բեմ: Հավանաբար, 1-2 ամիս կկազդուրվի, առջևում էլ ամանորյա տոներն են, այդ ժամանակ էլ կհանգստանա ու նոր ուժերով բեմ կվերադառնա», – եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: