Լիբանանի նախկին վարչապետին պատանդել են Սաուդյան Արաբիայում

Nov 09, 2017 Comments Off on Լիբանանի նախկին վարչապետին պատանդել են Սաուդյան Արաբիայում

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիին բռնությամբ պահում են Էր-Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան կառավարության անանուն աղբյուրին։

Բեյրութը դիմում է պատրաստում արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր-Ռիադի վրա, որպեսզի այն ազատ արձակի Հարիրիին։

 

Նոյեմբերի 4-ին Հարիրին, այցով ժամանելով Սաուդյան Արաբիա, հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա բացատրել էր իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։

Հիշեցնենք, որ Սաադի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր Բեյրութում, 2005 թվականի փետրվարի 14-ին։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: