Մեյի կառավարությունը հրաժարական կտա մինչև տարեվերջ. Times

Nov 09, 2017 Comments Off on Մեյի կառավարությունը հրաժարական կտա մինչև տարեվերջ. Times

Եվրոպական միության ղեկավարներն սպասում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա մինչեւ տարեվերջ:

Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ նշելով, որ Բրյուսելում զգուշանում են, որ Մեյի կառավարության անկայունությունը կարող է հանգեցնել վարչապետի փոխարինման կամ վարաժամկետ խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքներով իշխանության կգա ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:

Բրյուսելում, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, քննարկում են Brexit-ի իրականացման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ առանց դրա պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: