ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում առաջացած հրդեհը մարել են դեսպանատան անվտանգության ծառայողներն ու հրշեջ-փրկարարները

Nov 09, 2017 Comments Off on ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում առաջացած հրդեհը մարել են դեսպանատան անվտանգության ծառայողներն ու հրշեջ-փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռուբիկ Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 OQ 166 համարանիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել։ Ինչպես  հայտնում էShamshyan.com-ը` ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Վարորդին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Պարույր Հարությունյանի գլխավորությամբ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Վարորդը իր շնորհակալությունն էր հայտնում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին, քաղաքացիներին և հրշեջներին, ովքեր ճիշտ և օպերատիվ կաորղացան օգնել իրեն, որպեսզի կրակը չտարածվի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: