Հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 10,6 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

Nov 09, 2017 Comments Off on Հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 10,6 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 10,6 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ստացել էր 493 հազար դոլարի արտադրանք. Հոկտեմբերին արտահանումն աճել է շուրջ 21,5 անգամ:

Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից: Միեւնույն ժամանակ 2017-ի սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան արտահանած ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանքի ծավալը օգոստոս ամսվա արտահանումների համեմատ կրճատվել էր մոտ 4 անգամ: Օգոստոսին Ադրբեջանին մատակարարվել էր մոտ 2 միլիոնի դոլարի արտադրանք:

Հոկտեմբերին Վրաստանին մատակարարվել է 380 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Թուրքիայից Վրաստան արտահանումները կազմել են մոտ 234 հազար դոլար, այսինքն հոկտեմբերին արտահանումը աճել է մոտ 1,6 անգամ:

Նույն ժամանակաշրջանում Թուրքիայի  Իրան է արտահանվել մոտ 83 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:  Սեպտեմբերին Իրանին մատակարարվել է 304 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Այսինքն հոկտեմբերին Թուրքիայից Իրան արտահանումը աճել է մոտ 3,6 անգամ:

2017-ին հոկտեմբերի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

ԱՄՆ — 56,7 մլն դոլար

Գերմանիա — 20,7 մլն դոլար

Ադրբեջան —  10,6  մլն դոլար

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա հոկտեմբերին այլ երկրներ է արտահանել շուրջ 145 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: