Ռուս պատգամավորները ՀՀ դեմ դիմելու են ՄԱԿ-ի դատարան

Nov 09, 2017 Comments Off on Ռուս պատգամավորները ՀՀ դեմ դիմելու են ՄԱԿ-ի դատարան

ՌԴ պետդումայի պատգամավորները, Ռուսաստանի հանրային պալատի անդամները, փորձագետները և իրավաբանները ՀՀ դեմ դիմելու են ՄԱԿ-ի դատարան: Այս մասին հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Դրանով համաշխարհային հանրությանը կոչ ենք անելու իրավական և իրավաբանական գնահատական տալ այն երկրներին, որոնք հերոսացնում են ազգայնականներին ու նրանց աջակիցներին: Այդ երկրների թվում, որոնց դեմ հայց է ներկայացվելու, նաև Հայաստանն է: Հայաստանում ավելի հաճախ են հարցնում, թե Գարեգին Նժդեհի և Դրաստամարտ Կանայանի հիշատակը հավերժացնելն արդյոք ֆաշիզմի հովանավորներին հերոսացնել չէ: Մենք կոչ ենք անում հայ գործընկերներին հեռացնել Նժդեհի հուշարձանը, հակառակ դեպքում պետք չէ Ռուսաստանին դիմել օգնության խնդրանքով, ցեղասպանությունից պաշտպանության համար, եթե նման մարդկանց արձանները հայտնվում են Հայաստանում», հայտարարել է Մարկովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: