80 մլն եվրո. Հայաստանը նոր վարկ է վերցնում

Nov 09, 2017 Comments Off on 80 մլն եվրո. Հայաստանը նոր վարկ է վերցնում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ սա բյուջետային օժանդակության վարկ է,  համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով:

Ինչպես ներկայացվեց՝ ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը՝ 2018 թվականին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: