Վարչապետը պատրաստ է հանդիպել, իսկ՝ ուսանողները՞

Nov 09, 2017 Comments Off on Վարչապետը պատրաստ է հանդիպել, իսկ՝ ուսանողները՞

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները տարկետման պահանջով շարժվել են ՀՀ Կառավարություն:
Այստեղ նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ Կարեն Կարապետյանն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։

Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելվում է մասնակցել քննարկումներին, որից հետո նրանց կներկայացվեն արդյունքները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: