Դասադուլը նոր թափ է ստանում

Nov 09, 2017 Comments Off on Դասադուլը նոր թափ է ստանում

Արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է ,որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը վերանայել:

Ուսանողները նշել են, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ մինչ տարկետում լինի: Նրանց չի գոհացրել կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքը, նախարարը հորդորել էր վերջիններիս դադարեցնել դասադուլը:

ԿԳ նախարարը երեկ իրենց հետ հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ բուհի դռները փակում են:

Այսօր արդեն դռները բաց են, բայց իրենց միանալ թույլ չեն տալիս մյուս ուսանողներին.

Ուսանողները երթով շարժվել են  դեպի ԵՊՀ այլ մասնաշենքեր:Նրանք քայլերթով շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով ազատ, անկախ ուսանող և տարկետում լինելու է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: