Լուրջ քայլ է. Շ. Քոչարյան

Nov 09, 2017 Comments Off on Լուրջ քայլ է. Շ. Քոչարյան

«Տվյալ համաձայնագրով էապես դյուրացվում է վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները, որոնք ստանում են վիզան, կարող են 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայի Թագավորության տարածքում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում»,-կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ու Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների դյուրացման մասին որոշման նախագիծը:

«Սա լուրջ քայլ է՝ ուղղված ընդհանուր առմամբ Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման գործընթացին»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: