Էդիկ Գրիգորյանի ազգականները կտրուկ քայլերի կդիմեն

Nov 09, 2017 Comments Off on Էդիկ Գրիգորյանի ազգականները կտրուկ քայլերի կդիմեն

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի ազգականները պատրաստվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի իրենց հարազատի մահվան հանգամանքները պարզելու համար:

Գրիգորյանի ազգականները համոզված պնդում են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։ Գրիգորյանի հայրը  մտածում է, եթե բժիշկն ասել է՝ տանեմ, ու թույլ չեն տվել, ապա այդտեղ դիտավորություն կա։ Իսկ եթե բժիշկը չի տարել, ապա իր հանցագործ անտարբերությունն է պատճառը, իր ոչ պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է պատժվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: