«Չինաստանը կարող է արագ լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը». Թրամփ

Nov 09, 2017 Comments Off on «Չինաստանը կարող է արագ լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը». Թրամփ

«ԿԺԴՀ-ի խնդիրը լուծում ունի, դրան հավատում են եւ ԱՄՆ-ի, եւ Չինաստանի ղեկավարները:  Չինաստանի իշխանությունները ցանկության դեպքում կարող են կարճ ժամանակում եւ առանց ավելորդ ջանքերի լուծել ԿԺԴՀ-ի միջուկազերծման խնդիրը:  Չինաստանը կարող է հեշտությամբ եւ արագ լուծել այդ խնդիրը: Եվ ես կոչ եմ անում Չինաստանին ու նրա մեծագույն նախագահին՝ լրջորեն աշխատել դրա վրա»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ես ստույգ մի բան գիտեմ ձեր նախագահի մասին. եթե նա լրջորեն աշխատի դրա վրա, դա տեղի կունենա: Դրանում կասկածներ չեն կարող լինել»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում կայացած բանակցություններում: Հանդիպման սկիզբն ուղիղ եթերում հեռարձակել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: