ՊուտինԻ և Թրամփի հանդիպման օրը հայտնի է

Nov 09, 2017 Comments Off on ՊուտինԻ և Թրամփի հանդիպման օրը հայտնի է

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կհանդիպի նոյեմբերի 10-ին: Ներկայում համաձայնեցվում է հանդիպման ժամանակը, դա կլինի նոյեմբերի 10-ը»,-ասել է   ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը եւ Թրամփը Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: