Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր նման. 1 տարի անց (տեսանյութ)

Nov 09, 2017 Comments Off on Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր նման. 1 տարի անց (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Մեկ տարի առաջ ընտրություններին հաջորդած իր ելույթում, Դոնալդ Թրամփը երդում տվեց իր ընտրողներին՝ աշխատավոր ամերիկացիներին, ովքեր դժգոհ էին երկրում ստեղծված իրավիճակից.

«Քաղաքական գործիչները բարգավաճում են, իսկ գործարանները՝ փակվում: Ամերիկացիների այս կոտորածն ավարտվում է հենց այստեղ ու այսօր»:

Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր համարժեք ԱՄՆ-ի քաղաքական դաշտի համար: Նրա նախագահությունը սակայն, սկսվեց բազմաթիվ հակասություններից՝ լայնածավալ բողոքներից մինչեւ երդման արարողությանը ներկա բազմության չափը:

Նախագահության առաջին ամիսներին Թրամփը երեք կարեւոր հաղթանակ արձանագրեց՝ նշանակելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր անդամ, մահացու հարված հասցնելով Դաեշի ահաբեկիչներին եւ շարունակելով տնտեսական բարձր ցուցանիշները: Սակայն, առողջապահության բարեփոխումների բնագավառում Դոնալդ Թրամփի նախաձեռնության տապալումը հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում ծանր հարված էր նախագահի հեղինակությանը: Արդյունքում այսօր Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգը սառեցվել է, նշում է վերլուծաբան Ալան Լիհթմանը.

«Ոչ մի իշխող կուսակցություն, որն ունի միաժամանակ նախագահ եւ մեծամասնություն Կոնգրեսում, այսքան ձեռնունայն չի եղել»:

Այս իրավիճակում Դոնալդ Թրամփի աջակիցների թիվը շարունակում է նվազել, նշում է Լարի Սաբաթոն. «Ամերիկացիների մեծամասնությունն այսօր Դոնալդ Թրամփի աշխատանքը նախագահի պաշտոնում բացասական է գնահատում»:

Սակայն, ընտրությունների ավարտից հետո Թրամփի կողմից կազմակերպվող ցույցերն ու երթերը ակտիվ են պահում իր ավանդական կողմնակիցներին՝ ամերիկյան հասարակության շուրջ մեկ երրորդը կազմող ավանդական հանրապետականներին: Սակայն, Դոնալդ Թրամփի ղեկավարման ոճը եւ Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը կարող են դեռ փոխել ներկա պատկերը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: